Շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ

Շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)



Գրավոր հայտարարություն հ. 496



Այս գրավոր հայտարարությունը միայն այն անձանց անունից է, ովքեր այն ստորագրել են:



20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենքների հիման վրա ընդունելով անկախանալու որոշումներ, մեր տարածաշրջանում առաջացան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային միությունից ապագաղութացման իրավունքն իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլեւ` Լեռնային Ղարաբաղի:



Այս չորս քաղաքական միավորներն անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, իսկ Արցախը այս կազմակերպության անդամ չէ: Հակառակ այս փաստի եւ դժվարին իրավիճակի` Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել եւ շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին:



Բարձր գնահատելով Արցախի որդեգրած` զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը`



մենք շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ, եւ կոչ ենք անում սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:



Ստորագրել են`



Զարուհի Փոստանջյան, Հայաստան  EPP/CD



Դանիել Բաքելեյն, Բելգիա, ALDE



Դենիս Բադրե, Ֆրանսիա, ALDE



Գագիկ Բաղդասարյան, Հայաստան  ALDE



Ջերարդ Բարսիա Դուեդրա, Անդորա, SOC



Լորեն Բետեյ, Ֆրանսիա, EPP/CD



Մարիվոն Բլոնդին, Ֆրանսիա, SOC



Ռոլանդ Բլում, Ֆրանսիա, EPP/CD



Իտալո Բոչինո, Իտալիա, NR



Ժորժ Կոլոմբիե, Ֆրանսիա, EPP/CD



Կարլ Դոնաբոեր, Ավստրիա, EPP/CD



Ժոզեֆ Ֆալզոն, Մալթա, EPP/CD



Բերնարդ Ֆուրնիե, Ֆրանսիա, EPP/CD



Հանս Ֆրանկեն, Նիդերլանդեր, EPP/CD



Դավիթ Հարությունյան, Հայաստան EDG



Նորբերտ Հոպերտ, Լուքսեմբուրգ, EPP/CD



Թեո Մեսսեն, Շվեյցարիա, EPP/CD



Քրիստին Մարին, Ֆրանսիա, EPP/CD



Մյուրիել Մարլանդ-Միլիտելո, Ֆրանսիա, EPP/CD



Մերիտքսել Մատիո, Անդորա, ALDE



Էդգար Մայեր, Ավստրիա, EPP/CD



Ալան Միլ, Միացյալ թագավորություն, SOC



Արմեն Մելիքյան, Հայասատն  ALDE



Հերմինե Նաղդալյան, Հայաստան ALDE



Յակոբ Պրեսեչնիկ, Սլովենիա, EPP/CD



Գաբինո Պուչե Ռոդրիգես-Ակոստա, EPP/CD



Ֆրանսուա Ռոչբլուան, Ֆրանսիա, EPP/CD



Ռենե Ռուքեթ, Ֆրանսիա, SOC



Արմեն Ռուստամյան, Հայաստան, SOC



Ֆատիհա Սաիդի, Բելգիա, SOC



Դրագան Տոդորովիչ, Սերբիա, NR



Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, ALDE