Նման հերոսներ են պետք

Նման հերոսներ են պետք
Երեկ երեկոյան Հայաստան ժամանած Սամվել Տեր-Սահակյանը, որը Բրազիլիայում ընթացող շախմատի մինչեւ 18 տարեկանների առաջնությունում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, միանգամայն արժանի է այս ընդունելությանն ու դափնիներին: Տա Աստված, որ մեր ժամանակների հերոսը լինի հենց նա, այլ ոչ թե ժարգոնով խոսող, «Ջիփ» վարող, հայրիկների փողերը մսխող ջահելները: Համեստ ու տաղանդավոր այս երիտասարդների հետ է կապված մեր պետության հույսը: