Ընդամենը խորհրդարանական առօրյա

Ընդամենը խորհրդարանական առօրյա
Մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ չեն երեւում, չեն խոսում, որեւէ նշանակալի քայլով աչքի չեն ընկնում, մեկ էլ հանկարծ հայտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում: Ասենք՝ իրենց բառապաշարի, ոչ ադեկվատ պահվածքի կամ սկանդալային ինչ որ արարքի պատճառով: Երեկ օրվա հերոսը Շմայսն էր՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը խորհրդարանի դահլիճում իր կոլեգային ոչ ավել, ոչ պակաս «հայվան» անվանեց: Ի՞նչ է սա՝ հրապարակային վիրավորա՞նք: Բոլորովին՝ ընդամենը խորհրդարանական առօրյա: