Տարաձայնություննե՞ր կան

Տարաձայնություննե՞ր կան
Մինչ քաղաքական դաշտում սպասում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանին` վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած համագործակցության հնարավորության մասին մտքին, ՀԱԿ-ում քննարկում են այդ հայտարարությունը: Երեկ մեր թղթակցի հարցին, թե խոսք է գնում, որ ՀԱԿ-ում կան տարաձայնություններ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին Տեր-Պետրոսյանի հայտարարության առթիվ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. «Ես նման տարաձայնություններ չեմ տեսել: Իմ տեսակետը հետեւյալն է. ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին կարելի է խոսել, քննարկել այդ համագործակցությունը միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից եւ դառնա ընդդիմություն: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես ավելորդ եմ համարում առհասարակ այդ թեմայով խոսելը»: