300 հայեր վերադարձել են Հայաստան

300 հայեր վերադարձել են Հայաստան
Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մոտ 300 հայաստանցիներ, որոնք փորձում էին հատել վրաց-ռուսական սահմանը, վերադարձել են հայրենիք: Մենք երեք գրել էինք, որ Հայաստանի Հանրապետության 250 բնակիչներ երկու գիշեր անցկացրել են Կազբեկի-Վերին Լարս անցակետի մոտ գտնվող գյուղերից մեկում, քանի որ ձնաբքի պատճառով ճանապարհն անանցանելի էր դարձել: Երեկ սահմանի մոտ կուտակված հայերի թիվը անցել է 300-ը եւ նրանց մեծամասնությունը  վերադարձել են հայրենիք, քանի որ օդերեւութաբանները հույս չեն տվել, թե առաջիկա օրերում հնարավոր կլինի հասնել Ռուսաստանի Դաշնություն: Առատ տեղումները շարունակվելու են առաջիկա 4 օրերի ընթացքում, իսկ մաքրման աշխատանքները դեռ չեն սկսվել: Հայաստանից մեկնել ցանկցողների մի մասն էլ Ռուսաստան է հասել այլ ճանապարհներով: