Լարախաղացը հաղթահարել է Նիագարա ջրվեժը

Լարախաղացը հաղթահարել է Նիագարա ջրվեժը
Ամերիկացի լարախաղաց Նիկ Վալլենդան անցել է Նիագարա ջրվեժի վրայով անցող լարով ԱՄՆ-ից՝ Կանադա:



Ամերիկյան աղբյուրները տեղեկացնում են, որ Նիագարայի 550 մետրն անցնելու համար Նիկից 25 րոպե է պահանջվել: Ջրվեժի կանադական կողմում նրան դիմավորել են սահմանապահ ծառայություններն ու հետաքրքրվել Կանադ այցի նպատակներով. «Մարդկանց ոգեւորել»,- պատասխանել է լարախաղացը:



Նիկը լարախաղացների ընտանիքից  է, նրա պապը մահացել է մի ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ: Նիկը պապու անհաջող փորձը հաջողությամբ իրականացրել է: Հիմա նա մեծ տարածություն է փնտրում՝ հաղթահարելու համար: