Վահան Թումասյան. Ամենակարեւոր խնդիրը մնում է Գյումրի քաղաքի ապաքրեականացումը

Վահան Թումասյան. Ամենակարեւոր խնդիրը մնում է Գյումրի քաղաքի ապաքրեականացումը
Գյումրին նախկինում հայտնի էր որպես մշակութային քաղաք: Հասկանալի է` այստեղ են ծնվել հայ ազգի մեծ թվով արժանավոր զավակներ: Սակայն վերջին տասնամյակում եւ մինչև օրս Գյումրիում իրական տեր ու տնօրենը քրեական խաժամուժն է, իսկ գյումրեցիները, համենայնդեպս 99 տոկոսը, նրանց խոնարհ ծառան, գրում է «Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման  «Շիրակ Կենտրոն»  հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը:



Ըստ Թումասյանի, «հիմա, որ մի փոքր շանս է ստեղծվել ապաքրեականացնելու քաղաքը, համենայնպես ինձ համար անսպսելիորեն մի խումբ ներկա ու նախկին գյումրեցիներ սկսեցին բողոքել… ու պարզ չէ,  թե ինչ են ուզում: Եթե կարելի է հասկանալ, բայց չներել այլ երկրներ արտագաղթած գյումրեցիներին, որոնք կարծես պատճառ են փնտրում արդարացնելու իրենց հեռանալը, ամենևին չեմ կարողանում հասկանալ Հայաստանում բնակվող այս կարգի գյումրեցիներին:



Իրոք չեմ հասկանում` առանց կրիմինալի կյանք չունե ՞ ն, թե ՞ իրոք ուզում են, որ Վարդան Ղուկասյանը մնա. թող պարզ ասեն հասկանանք, ինչպես ես պարզ ասում եմ, որ ողջունում եմ Գյումրիում իշխանափոխությունը: Կարծում եմ` նույնիսկ ընդդիմախոսներս Սամվել Բալասանյանին քրեական կամ քրեականների հետ մոտ լինելու մեջ հաստատ չեն մեղադրի:



Հասկացեք, ի սեր Աստծո. այս պահին ամենակարեւոր խնդիրն է քաղաքի ապաքրեականացումը, որի հնարավորությունը մոտ է, քան երբեւէ, իսկ դա կարող է արվել միայն այս ճանապարհով:



Հիմա հազար վատ բաների կողքին այս իշխանություններն ուզում են մի դրական քայլ անել` ի ՞նչ, դեմ դուրս գանք` որ ի՞նչ: Շարժվենք որքան վատ` այնքան լավ սկզբունքո՞վ....



Վերջում եւս մեկ հարցի պատասխան: Շատերը այս օրերին ինձ ու նաև Լևոն Բարսեղյանին հարցնում են, թե ինչու չենք առաջադրվում քաղաքապետի թեկնածու: Տալիս եմ պատասխանը. այս պահին մենք պարզապես չէինք կարող հաղթել… ուստի ամենակարեւոր խնդիրը մնում է քաղաքի ապաքրեականացումը, իսկ դա կարող էր արվել միայն այս ճանապարհով»:



Վահան Թումասյան