Էդուարդ Շարմազանով. Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված

Էդուարդ Շարմազանով. Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի վեցին հայտարարել էր, որ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Այս առթիվ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը հայտարարել է.



 



«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է:



 



Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված:



 



Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետեւելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»: