Սիրիայում հայ քաղաքացիներին անձնագրեր են հանձնել

Սիրիայում հայ քաղաքացիներին անձնագրեր են հանձնել
Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետության  ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել  շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին, ՍԱՀ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը կարեւորել է  սփյուռքահայերի` ՀՀ քաղաքացիությանն արժանանալու փաստը` նշելով, որ այն խոշոր իրադարձություն է յուրաքանչյուր հայի կյանքում: