Աուդիտոր չի նշանակել միայն ՀԱԿ-ը

Աուդիտոր չի նշանակել միայն ՀԱԿ-ը
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Հանրապետության նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի:



 



ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում` այն է մինչեւ այս դեկտեմբերի 18-ը ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունները:

ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից: