Մեկօրյա այցը` 571 հազար դրամ

Մեկօրյա այցը` 571 հազար դրամ
ՀՀ վարչապետի այսօրվա 1249-Ա որոշման համաձայն Եվրոպական Ժողովրդական Կուսակցության՝ ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսի գլխավորած պատվիրակության՝ 2012 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական ճաշի, ինչպես նաեւ այցի ծրագրով նախատեսված արարողակարգային եւ այլ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հետ կապված ծախսերը. 571 հազար դրամի սահմաններում պիտի տեղավորվեն:



 



Այդ գումարը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն կառավարության աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: