Աշտարակում ԲՀԿ-ն պառակտվում է

Աշտարակում ԲՀԿ-ն պառակտվում է
Աշտարակի նախկին փոխքաղաքապետ, ԲՀԿ- ական Միշա Հակոբյանը նշանակվել է Արագածոտնի  հանրապետական մարզպետ Սարգիս Սահակյանի խորհրդական:



 



Նշենք, որ ԱԺ մայիսյան ընտրություններում  Աշտարակ քաղաքում ձայների զգալի առավելությամբ համամասնական ընտրակարգում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթեց Հանրապետականին: Անշուշտ, այս հանգամանքի մեջ դեր ուներ նաեւ  Միշա Հակոբյանը, ով արդեն աշնանը համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվեց Աշտարակի քաղաքապետի թեկնածու, ով առաջադրված թեկնածուներից առաջինն էր, որ կարող էր լուրջ մրցապայքար ծավալել հանրապետական թեկնածուի դեմ: Սակայն անորոշ հանգամանքներում վերջին պահին փոխքաղաքապետ Մ. Հակոբյանը հանեց իր թեկնածությունը: Աշտարակում այդ հանգամանքը կապում են նախկին փոխմարզպետ, ԲՀԿ-ական, տարածքային կառույցի ղեկավար Մանաֆաս Առաքելյանի հետ: Իբր տարածքային կառույցն ամբողջությամբ չի ներգրավել  ուժերը Մ. Հակոբյանին սատարելու գործում:



 



Սակայն սա, ինչպես ասում են, մեդալի մի երեսն է, մյուսը` Մ. Հակոբյանին խորհրդական նշանակելով, Աշտարակում  հեշտանում է Հանրապետականի գործը գալիք նախագահական ընտրություններում: Մյուս կողմն այն է, որ այս քայլն ապացուցեց, որ ԲՀԿ-ն Աշտարակում պառակտման շեմին է, որ սա նոր գործընթացի սկիզբն է, որ նախաձեռնել է ՀՀԿ-ն, եւ այն կարող է ծավալվել հանրապետությունով մեկ: