Սերժ Սարգսյանին Ադրբեջանում հավան չեն

Սերժ Սարգսյանին Ադրբեջանում հավան չեն
Մարտի տասնիննին կայացած Եվրանեստի Խորհրդարանական ժողովին Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը հայտարարել է, որ Հայաստանի ընտրություններն «ապօրինի են» եւ տրամաբանության կատարյալ բացակայությամբ իբրեւ պատճռա նշել,  որ Հայաստանը իբր ԼՂ-ից վտարել է ադրբեջանցի փախստականներին եւ շարունակում է ոտնահարել այդ մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքները:



 



Ամենահետաքրքականը Սուլեյմանով հայտարարության տեքստում անձնական մեղադրանքներն են ուղղված Սերժ Սարգսյանին՝ Սուլեյմանովը նրան կոչել է «Խոջալու քաղաքում անմեղ բնակիչների նկատմամբ դաժան ցեղասպանություն իրականացրած նախկին ռազմական հրամանատար»: Ամենածիծաղելին այն է, որ Սերժ Սարգսյանն իբր »խոստովանել է, թե ինքը այդ արյունալի ցեղասպանության կազմակերպիչներից է»: