Կնոջ արարումը` ըստ Ալեքսանդրյան գրադարանից գտնված առակի

Կնոջ արարումը` ըստ Ալեքսանդրյան գրադարանից գտնված առակի
Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:



 



Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:



 



Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.



 



- Աստված իմ, նա այնքան փխրուն է:



 



- Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:



 



- Իսկ նա կարո՞ղ է մտածել:



 



- Ոչ միայն մտածել, այլեւ համոզել:



 



Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.



 



- Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:



 



- Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը:



 



Հրեշտակն իսկապես տպավորված էր.



 



- Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:



 



- Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է:



 



Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց.



 



- Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել  ամբողջ կյանքը:



 



- Ի՞նչն է դա:



 



- Նա իր գինը չգիտի: