Լույս է տեսել «Վերջին ջահելությունը»

Լույս է տեսել «Վերջին ջահելությունը»
Լույս է տեսել Հարություն Հարությունյանի «Վերջին ջահելություն» գիրքը: Այն ընդգրկում է հեղիանակի գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք անկեղծ ու անմիջական վկայությունն են մեր վերջին 20 տարվա կայանքի ու ժամանակի: Երեկ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ գրչընկերների ու ընթերցողների մտերմիկ միջավայրում: «Հարությունը գրող է, անկասկած, և առանց ավելորդ ածականների»,- գրքի առաջաբանում գրել է գրքի խմբագիր Ռոլանդ Շառոյանը: Ժողովածուն արժանի է ուշադրության` ընթերցելու և գեղարվեստական հաճույք վայելելու համար: