Կընտրվի նախագահ, վարչության կազմ, հետո քարտուղար

Կընտրվի նախագահ, վարչության կազմ, հետո քարտուղար
«Գրողների միությունը պատրաստվում է ոչ թե ՀԳՄ քարտուղար ընտրել, այլ ՀԳՄ վարչություն եւ ՀԳՄ նախագահ. սա է ճիշտ հարցադրումը»,- մեզ հետ զրույցում նշեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում արտահերթ համագումար կարվի, որտեղ պետք է ՀԳՄ նոր կանոնադրությունը հաստատվի. «Կլինի նախագահության եւ վարչության համատեղ նիստ, որը կքննարկի նոր կանոնադրության տեքստը, կնշանակի արտահերթ համագումարի օրը, ժամը, վայրը, ձեւաչափը, որտեղ այդ բոլոր հարցերը կկանոնակարգվեն, հիմա կանոնադրական հանձնաժողովն աշխատում է կանոնադրության նոր տեքստի վրա` համապատասխանեցնելով հասարակական կազմակերպությունների օրենքին»: Ինչ վերաբերում է ՀԳՄ քարտուղարին, ապա «դա ՀԳՄ քարտուղար չէ, նոր վարչություն է ընտրվում, եւ ՀԳՄ քարտուղարներին վարչության կազմից առաջարկում է ՀԳՄ նախագահը. դա կանոնադրական իրավունք է»: Անանյանը նշեց, որ նախկին ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահից հետո ինքը ՀԳՄ քարտուղար կարող էր մի ամիս առաջ էլ ընտրել, այսօր էլ ընտրել, բայց քանի որ արտահերթ համագումարի փաստը կար, ապա դա կլինի ըստ ընթացակարգի, այսինքն՝ համագումարն ընտրում է նախագահին եւ վարչության կազմին, իսկ վարչության կազմից էլ ՀԳՄ նախագահն ընտրում է միության քարտուղարներին:



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ