7 խորհուրդ` քաղաքապետին կից

7 խորհուրդ` քաղաքապետին կից

Երևանում տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների, հասարակական կազմակերպությունների, միավորումների, հանրության  մասնակցությունն ու իրազեկումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը  ապահովելու նպատակով`  Երևանի քաղաքապետին կից ստեղծվում և այսուհետ գործելու են խորհրդակցական մարմիններ: Երևանի ավագանին արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ինչպես նաև ձևավորման և գործունեության կարգը: 



Համաձայն ավագանու որոշման` Երևանի քաղաքապետին կից գործելու են  7՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի, առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի, մշակույթի և հանրակրթության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և աջակցման, երիտասարդության հարցերի, ինչպես նաև հանրային կապերի խորհուրդները: