Խոշոր վթար Աշտարակի ճանապարհին

Խոշոր վթար Աշտարակի ճանապարհին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պազվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 22VM100 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 34ՏՍ307 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1986թ. ծնված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1970թ. ծնված Տ.Ս., 1967թ. ծնված Գ.Ս., 1995թ. ծնված Ա.Ս. և 1982թ. ծնված Զ.Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները Տ. և Գ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.Ս.-ն և Զ.Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել: