«Զորավարի» ծննդյան տոնակատարությունը` Սեւանի ափին

«Զորավարի» ծննդյան տոնակատարությունը` Սեւանի ափին

Նախօրեին Վովա Գասպարյանի ծննդյան օրն էր: Ու թեեւ նրա թաղապետ փեսան հայտարարել էր, թե ծննդյան տոնակատարության մասին տեղյակ չէ, նման բան նախատեսված չէ, մենք տեղեկացանք, որ ծննդյան օրը լավ էլ հանդիսավոր նշել են: Նշողների կազմը շատ ներկայացուցչական է եղել՝ ողջ Անվտանգության խորհուրդը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, որը, ինչպես հայտնի է, տեւական ժամանակ խնդիրներ ուներ ոստիկանապետի հետ, եւ անգամ շշուկներ կային, որ վարչապետի հրաժարականին զուգահեռ նրա հրաժարականն էլ է պահանջում: Փաստորեն, հակասությունները հարթվել են: «Զորավարի» ծննդյան տոնակատարությունը տեղի է ունեցել Սեւանի ափին: