10.000 ռուբլի գողացողը խոստովանել է մեղքը

10.000 ռուբլի գողացողը խոստովանել է մեղքը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին,  ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել  1949 թ. ծնված Խաչիկ Ա.-ն և հաղորդում  տվել, որ հունիսի 16-ին, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մտնելով՝ իր տնից գողացել են 10.000 ՌԴ ռուբլի:



Խաչիկ Ա.-ն հայտնել է նաև, որ գողություն կատարելու մեջ կասկածում է համագյուղացի Հովհաննեսին: 


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.40-ին, բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հովհաննես Ա.-ն. նա խոստովանել է, որ  գողությունը կատարել է ինքը:


Կատարվում է քննություն: