Ջրահեղձ եղած հայաստանցու դին գտնվել է

Ջրահեղձ եղած հայաստանցու դին գտնվել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Դ. Մ.-ն է:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.05-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում հայտնաբերվել է ջրահեղձված Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1985թ. ծնված Դ. Մ.-ի դին: