Փուչիկները նրան բարձրացրեցին օդ (տեսանյութ)

Փուչիկները նրան բարձրացրեցին օդ (տեսանյութ)

Ամերիկացի Ջոնատան Տրապպը փորձել է իրականացնել բազմաթիվ երեխաների երազանքը, նա փուչիկների միջոցով փորձել է թռչել հատել Ատլանտիկ օվկիանոսը, ցավոք սրտի նրան չի հաջողվել Կանադայից այն կողմ թռչել, սակայն նույնիսկ այդքանը հեքիաթային է թվում: 39 ամյա տղամարդն իրար էր կապել 370 գունավոր փուչիկներ, որոնք լցված էին գազով եւ ամրացված մի նավակի, որի մեջ կանգնած նա բարձրացավ օդ: Արկածախնդիր ճամփորդը դուրս էր եկել Մեն նահանգից: Սակայն սա Ջոնատանի առաջին փորձը չէր:



2010 թվականի մայիսի 28 Ջոնատանն աշխարհում առաջինը փուչիկներով բարձրացավ օդ եւ Բրիտանիայից հասավ Ֆրանսիա` հատելով Լա-Մանշը: 2011 թվականին նույն միջոցով նա Ֆրանսիայից հասավ Իտալիա: Արկածախնդիր ճամփորդը շատ գոհ է իր հաջողություններից: