Տարոնիկում կայացել է գյուղապետի արտահերթ ընտրություն

Տարոնիկում կայացել է գյուղապետի արտահերթ ընտրություն

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում նախօրեին  կայացել է գյուղապետի արտահերթ ընտրություն: Քվեարկության նախնական արդյունքներով ինքնաառաջադրված անկուսակցական 4 թեկնածուներից հաղթել է Արմեն Խլղաթյանը: Նրա օգտին քվեարկել է 567 ընտրող:  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջում հրապարակված տվյալների համաձայն՝  մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են այսպես. Գևորգ Զաքարյան՝ 259, Մովսես Սահակյան՝ 217, Կարապետ Խաչատրյան՝ 90: Տարոնիկի 1 644 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1 152-ը: 19 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: