Եվրամիության պատվիրակության ղեկավարն՝ ԱԻՆ-ում

Եվրամիության պատվիրակության ղեկավարն՝ ԱԻՆ-ում

Այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներին` պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ։



Նախարար Երիցյանը, ողջունելով հյուրերին, համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները։

– Աղետների ռիսկի նվազեցման աշխատանքներն ակտիվացրել ենք 2010 թվականից, երբ մենք առաջինը տարածաշրջանում ստեղծեցինք աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ։ Այսօր մենք համագործակցում ենք բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ, - նշեց ԱԻ նախարարը։

Տրայան Հրիսթեան, շնորհակալություն հայտնելով հանդիպումը կազմակերպելու համար, նշեց, որ աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի միջոցով լավ սկիզբ է դրվել համագործակցության համար, ԱՌՆ խնդիրները ներառված են նաև Եվրամիության հարևանության ծրագրում։

- Բոլորս հիշում ենք Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակը։ Դա մեզ սովորեցրեց, որ մենք չենք կարող կանխատեսել նման բնական աղետները, սակայն կարող ենք բարձրացնել իրազեկման և պատրաստվածության մակարդակը, - ավելացրեց պարոն Հրիսթեան։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես` սեյսմիկ պաշտպանության, հիդրոմետ ծառայության, փրկարար ծառայության, պետական ռեզերվների և աղետների բժշկության ոլորտներում։

Նախարար Երիցյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում, եղան Ճգնաժամային կառավարման կենտրոնում և 911 ծառայությունում։