Հիսուս Քրիստոսի արձանի կրկնօրինակը միայն Գյումրում կարող է տեղադրվել

Հիսուս Քրիստոսի արձանի կրկնօրինակը միայն Գյումրում կարող է տեղադրվել

Վերջերս Սիրիայի Սեյդնայա քաղաքում՝ Պոլսից Երուսաղեմ տանող ուխտագնացության ճանապարհին, տեղադրվել է Հիսուս Քրիստոսի հսկայական արձանը, որի հեղինակը գյումրեցի հայտնի քանդակագործ Արտուշ Պապոյանն է: «Ես գալիս եմ աշխարհը փրկեու» անվանումով արձանի բարձրությունը, պատվանդանի հետ, կազմում է 39մ է, ինչը Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի հայտնի արձանից մեկ մետրով բարձր է: Այս մասին հաղորդում է Asparez.am կայքը:



 



«Երկու տարի առաջ էր՝ 2011թ. վերջը, երբ քաղաքապետարանից տեղեկացրին, որ Մոսկվայից մարդկիկ են ժամանել, ովքեր ուզում են ինձ հետ հանդիպել: Հանդիպեցինք ու պարզվեց, որ խոշոր նախագիծ ունեն ու առաջարկեցին Սիրիայի Սեյդնայա քաղաքում՝ Հեռումիվով լեռան գագաթին, Քիրիստոսի արձանը տեղադրել»,- պատմում է Արտուշ Պապոյանը:



 



Արձանի ստեղծման գաղափարը պատկանում է ռուս գործարար Յուրի Յուրովիչին, իսկ նախագիծը իրագործելու էր «Սուրբ Պողոսի և Սուրբ Գևորգի ֆոնդը»: Նախապես որոշված է եղել՝ Քրիստոսը պետք է լինի այնպիսին, որ ընդունելի լինի նաև մահմեդականների համար.«Դա ես հասկացա այն ժամանակ, երբ էսքիզն անելիս Քրոստոսի հագուստին խաչքարային զարդանախշ արեցի՝ խաչքարերի շարան: Իրենք ասացին՝ գեղեցիկ է, բայց չենք ուզում, որ խաչ լինի ու կոնկրետ ազգային պատականելություն երևա, համամարդկային պիտի լինի, որպեսզի մահմեդականներն էլ մոտենան, չէ որ՞ Քրիստոսը՝ Իսանը, նաև մահմեդականների մարգարեներից է, իրենք էլ են ընդունում Քրիստոսին»:



 



Հսկայածավալ արձանի ստեղծման աշխատանքները քանդակագործն իրականացրել է 3 տղաների հետ՝ մոտ մեկ ու կես տարվա ընթացքում: Քանդակը սկզբում 2 խոշոր մասերից է կազմված եղել և նախատեսվել է ամբողջական տեսքի բերելուց հետո, Սիրիա տեղափոխել ռազմական օդանավով: Սակայն պատերազմը սկսվելու ու օդանավակայանները փակվելու պատճառով տեղափոխման խնդիր է առաջանում: Ուստի արդեն պատրաստի աշխատանքը 6 խոշոր կտորների է բաժանվում ու նոր հասցվում Սիրիա.«Լրացուցիչ ամրաններ ամրացրինք և հասցրինք այն մակարդակի, որ իրար վրա դնելն ու զոդելը շատ հեշտ լիներ: Այնտեղից մի վարպետ եկավ, մոտ 2 շաբաթով սովորեցրինք, թե ոնց է հավաքվում, զոդվում և այլն, ու մնացած աշխատանքները Սիրիայում արեցին»:



 



Ա.Պապոյանը պատմում է՝ աշխատանքը պատվիրելիս եկել են տեսնելու՝ կա՞ արդյոք ձուլման համապատասխան գործարան, սակայն սկզբում զարամացել են, ապա թերահավարությամբ վերաբերվել, երբ տեսել են, որ գործարան իրականում չկա.«Բայց քանի որ իմ աշխատանքները գիտեին, տեսել էին իմ «Վարդանանքը», «Աստվածամայրը» և մյուս գործերը, իրանց մոտ հավատ ներշնչվեց: Չնայած ես հարցրի, թե ոնց որ ինձ եք ընտրել՝ ամբողջ Ռուսաստանի, Եվրոպայի քանդակագործներին թողած, պատասխանեցին՝ «Աստված այդպես է կամեցել», ու հարցը փակեցին»:



 



Ա.Պապոյանի ունեցած տեղեկություններով՝ արձանի տեղադրման աշխատանքների ժամանակ երկու կողմում էլ պատերազմական գործողությունները դադարեցվել են: Իսկ այժմ ռազմական գործողությունների կիզակետում թե ինչքանո՞վ է անվտանգ աշխատանքը, քանդակագործը դժվարանում է ասել, համենայն դեպս հույս ունի, որ այն չի վնասվի:



 



Արտուշ Պապոյանը վստահեցնում է՝ նմանտիպ ու նույնիսկ ավելի մեծ արձան մենք էլ կարող ենք ուենալ Գյումրիում, միայն թե ամեն ինչ կախված է ֆինասավարումից. «Կախված է նաև նրանից, թե նման պահանջարկ կա, թե ոչ: Երևի հիշում եք, երբ «Վարդանանց» արձանախումբն էինք անում, մի մեծ աղմուկ բարձրացավ Գյումրիում, թե ինչու են անում, ասֆալտապատ փողոցներ չունեն, արձան են սարքում: Ուրիշ բաների հետ կապեցին շատ լրագրողներ: Իհարկե, կարող ենք նմանատիպ արձան Գյումրիում ուենալ: Ըստ պայմանագրի՝ իրավունք կա կրկնօրինակը միայն Գյումրիում դնել, բայց ով է ֆինասավորողը…այդ հարցերը շատ խորն են, իսկ խոսացողները կարող են շատ լինել»:



 



Մարինե Պետրոսյան, Asparez.am