Սարդարապատ գյուղում քրեական հեղինակությանը սպանել են կնոջ աչքի առջեւ (տեսանյութ)

Սարդարապատ գյուղում քրեական հեղինակությանը սպանել են կնոջ աչքի առջեւ (տեսանյութ)

41-ամյա Արմեն Եփրեմյանը (մականունը՝ «Թեփ Արմեն») սպանվելուց առաջ պատրաստվել էր գնալ հայրական տուն եւ իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա ազգականները:



 



Իսկ սպանվելուց առաջ կնոջ հայրական տանից դուրս գալիս նրա հետ նաեւ իր կինն է եղել: Ավելին` կնոջը մինչեւ հիմա չեն ասել, որ Արմենը մահացել է, այլ փորձում են հանգստացնել, թե վիրահատության միջոցով փորձում են փրկել կյանքը: Ազգականները պատմեցին, որ Արմենը կնոջ հետ 12 տարի է՝ ինչ Հայաստանում  չեն եղել: Բայց Արմենը ընդհանուր առմամբ 20 տարի է, ինչ Ռուսաստանում է գործունեություն ծավալում: 



 



«Անսպասելիորեն աները վատացել էր: Լեղապարկը հեռացրեցին, չկարողացան կյանքը փրկել, իրենք էլ եկան հասան այդ արարողությանը, ու այսպիսի փորձանք  տեղի ունեցավ»,- նշեցին ազգականները: Տեղեկացանք նաեւ, որ Արմենը 12 տարի առաջ կնոջն առեւանգել եւ մեկնել է Մոսկվա: Այդ տարիների ընթացքում առաջին անգամ էր վերադառնում Հայաստան:



Նա ունի երկու որդի՝ 12 եւ 4 տարեկան: Սպանվածի եղբայրը, ծնողները Մոսկվայում են: Նրանք արդեն տեղյակ են կատարվածի մասին: Արմենը  ՌԴ-ում դատապարտված է եղել եւ  բացատրություն էլ է տվել ոստիկանական բաժանմունքում, ինչի համար նրան «Ստուկաչ»-ով են սկսել դիմել:



Սարդարապատ գյուղում քրեական հեղինակությանը սպանել են կնոջ աչքի առջեւ (տեսանյութ) | 00:51 | Նոյեմբեր 15 2013 Տպել | Դիտվել է` 2818 2 41-ամյա Արմեն Եփրեմյանը (մականունը՝ «Թեփ Արմեն») սպանվելուց առաջ պատրաստվել էր գնալ հայրական տուն եւ իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են նրա ազգականները: Իսկ սպանվելուց առաջ կնոջ հայրական տանից դուրս գալիս նրա հետ նաեւ իր կինն է եղել: Ավելին` կնոջը մինչեւ հիմա չեն ասել, որ Արմենը մահացել է, այլ փորձում են հանգստացնել, թե վիրահատության միջոցով փորձում են փրկել կյանքը: Ազգականները պատմել են, որ Արմենը կնոջ հետ 12 տարի է՝ ինչ Հայաստանում  չեն եղել: Բայց Արմենը ընդհանուր առմամբ 20 տարի է, ինչ Ռուսաստանում է գործունեություն ծավալում: «Անսպասելիորեն աները վատացել էր: Լեղապարկը հեռացրեցին, չկարողացան կյանքը փրկել, իրենք էլ եկան հասան այդ արարողությանը, ու այսպիսի փորձանք  տեղի ունեցավ»,- նշել են ազգականները: Տեղեկացանք նաեւ, որ Արմենը 12 տարի առաջ կնոջն առեւանգել եւ մեկնել է Մոսկվա: Այդ տարիների ընթացքում առաջին անգամ էր վերադառնում Հայաստան: Նա ունի երկու որդի՝ 12 եւ 4 տարեկան: Սպանվածի եղբայրը, ծնողները Մոսկվայում են: Նրանք արդեն տեղյակ են կատարվածի մասին:



Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: