Եկեղեցի` միասեռականների այգու հարևանությա՞մբ, թե՞ հակառակը

Եկեղեցի` միասեռականների այգու հարևանությա՞մբ, թե՞ հակառակը

Պարզվում է, որ Երեւանում «քաղաքաշինական» նոր ծրագիր է հասունանում՝ Շահումյանի հրապարակի վերակառուցման ծրագիր, որում շատ մեծ է հավանականությունը, որ հրապարակում եկեղեցի կհայտնվի: Այս մասին հաղորդում է Lragir.am կայքը։



 



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարծում է, որ Երեւանում ահավոր քիչ են եկեղեցիները: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Քահանա Մելիքյանն ասել է, որ եկեղեցիների պակասն է երեւանցիների կյանքում բազմաթիվ խնդիրների առկայության պատճառը:



 



Տեղեկատվական համակարգի ղեկավարն իհարկե ուղղակի չի խոստովանել եկեղեցի կառուցելու ծրագիրը, բայց ասել է, որ Շահումյանի անվան հրապարակի վերակառուցման նախագծերում «կարող են լինել այնպիսիք, որոնք ենթադրեն այդտեղ եկեղեցու կառուցում»: Թեմայի մանրամասները` այստեղ: