Երևան-Սևան ավտոճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվել

Երևան-Սևան ավտոճանապարհին  Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվել

ՀՀ ԱԻ նախարարության կայքը հաղորդում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 00.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:



 



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.01-ին, մարվել` 01.13-ին:



 



Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Լ. Դ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի IEI 038 պետհամարանիշի ավտոմեքենան: