Օլիգարխի դեմ անզոր ճարտարապետները միության նախագահ են ընտրում

Օլիգարխի դեմ անզոր ճարտարապետները միության նախագահ են ընտրում

Այսօր առավոտյան ժամը 11:00-ից մեկնարկել է Ճարտարապետների միության համագումարը, որը ողջույնի խոսքով բացեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանը:



 



Ներկա է նաև փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես ցանկացել է մասնակցել համագումարին, սակայն նա այժմ աշխատանքային այցով Փարիզում է գտնվում, որտեղից էլ հեռախոսազանգի միջոցով կապ հաստատեց միության անդամների հետ:



 



Օրակարգը հաստատվեց. միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հաշվետվություն, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, կանոնադրական փոփոխությունների հաշվետվություն և ընտրություններ:



Ի սկզբանե գրանցված են եղել միության 676 անդամներ, բայց նշվածներց 32-ը 1992 թվականից չեն եկել միություն, ինչի պատճառով որոշվեց նրանց զրկել անդամությունից: 100-ից ավելի ճարտարապետներ էլ ապրում են դրսում: Ադյունքում, ընտրության իրավունք ունեցողների թիվը դարձավ 438 հոգի: Համագումարին ներկա են 230-ը, 50 տոկսից ավելի, նշանակում է ընտրությունը կկայանա:



 



Մկրտիչ Մինասյանը բավական սուր ելույթ ունեցավ: Նրա խոսքով` միություններին հասցրել են գյուղական ակումբների մակարդակի. «Հասարակությունը տեսնում է, որ միությունների կարիքը կա, բայց մեր ջանքերն ապարդյուն են, որովհետև միություններին ի սկզբանե տրված է ակումբային դերակատարում»:



 



Մինասյանն անդրադարձավ նաև իրենց անճարությանը. «Փակ շուկան մեր ամոթն ու խայտառակությունն է, մենք անզոր գտնվեցինք դրա դիմաց: Այդ արժեքը հասցրինք ծխախոտի կրպակի մակարդակի: Զվարթնոցի հին շենքի համար պայքարել ենք և շարունակելու են պայքարել: Քանդելով ուր պիտի հասնենք»: