Քոչարյանի մասին և նրա շուրջ

Քոչարյանի մասին և նրա շուրջ

Երեկ մի խումբ քաղաքական գործիչներ կրկին անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույց-հայտարարություններին եւ մեկնաբանել դրանք: ՀՀՇ վերածնման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը, օրինակ, կարծում է, որ «Քոչարյանը չի ներում այն մարդկանց, որոնց ինքն է քաղաքականություն բերել եւ մարդ դարձրել։



 



Նրա խոսքով՝ Տիգրան Սարգսյանին եւ Արմեն Մովսիսյանին Քոչարյանն է քաղաքականություն բերել եւ չի ներում այդ մարդկանց իր համար ոչ հաճելի ելույթները»։ «Մանավանդ, որ ժամանակին Քոչարյանն իրենց համար եղել է սուրբ:



 



Այդ մարդիկ իրեն թագավոր էին ասում, իսկ հիմա համարձակվում են հարձակվել նրա վրա»,- ասել է Հովհաննես Իգիթյանը։ Նա նշել է նաեւ, որ եթե Քոչարյանը ցանկանար վարչապետ դառնալ, Բաղրամյան 26-ի տեղը լավ գիտեր, կգնար եւ կասեր այդ մասին։ Հետեւաբար, Քոչարյանը վիրավորվել է Տիգրան Սարգսյանի քննադատությունից, եւ դրանով են պայմանավորված նրա հայտարարությունները՝ եզրակացրել է Իգիթյանը: Իսկ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասում է. «Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պարագայում տարօրինակ տպավորություն է. այն ժամանակ աշխատած նախարարը հիմա քննադատում է իր նախորդ շրջանում կատարած աշխատանքները:



 



«Գույք պարտքի դիմացը» ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, ու ինքն էլ մասնակից էր գործարքին: Ստեղծված միջպետական հանձնաժողովը պատրաստել էր փաստաթուղթ ու բերել ԱԺ, որն էլ ընդունել է: Հիմա հանկարծ քննադատում է նախարարը: Մի ռուսական խոսք կա՝ «Ո ՑպտպՐՖ ÿ ծՈՑՈՔՈ». հիմա Արմեն Մովսիսյանը թող գլխին թաշկինակ կապի, նստի սեղանի մյուս կողմն ու ինքն իրեն պատասխանի»: