Վթար «Պոնչիկանոցի» մոտ. Կա զոհ և ծանր վիրավորներ

Վթար «Պոնչիկանոցի» մոտ. Կա զոհ և ծանր վիրավորներ

Փրկարար ծառայությունը հունվարի 19-ին՝ ժամը 02.58-ին, ահազանգ է ստացել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոց-սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը (պարզվել է, որ տուժածները դուրս են բերվել տեղի ուժերով):

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն պասսատ» մակնիշի 11 ՏԼ 111 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւոր` 1961 թ. ծնված Գ. Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.-ն, ուղեւորներ` 1958 թ. ծնված Ա. Պ.-ն, 1985 թ. ծնված Պ. Խ..-ն եւ 1983 թ. ծնված Լ. Ղ.-ն տեղափոխվել են «Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա», որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: