Նախկին ամուսինը դստեր աչքի առաջ բենզին է լցրել Օֆելյայի վրա ու վառել (տեսանյութ)

Նախկին ամուսինը դստեր աչքի առաջ բենզին է լցրել Օֆելյայի վրա ու վառել (տեսանյութ)

Արմավիրի մարզի Առատաշեն գյուղից հունվարի 20-ին տարբեր աստիճանի այրվածքներով Վաղարշապատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» տեղափոխված և այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 52-ամյա Օֆելյա Մովսիսյանին և 72-ամյա Ռուդոլֆ Բաբայանին հրկիզել է կնոջ նախկին ամուսինը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը: «էդ կնոջ նախկին ամուսինը եկել գիշերը ձայն է տվել, կինը դուրս է եկել, բենզին, թե ուրիշ վառվող հեղուկ է եղել, լցրել է կնոջ վրա ու վառել, դրա համար էլ կինն այդքան շատ այրվածքներ է ստացել: Երևի տղամարդու վրա էլ է մի քիչ լցրել, նա էլ է այրվել: Վառել է ու ինքն էլ հետո զանգել ոստիկանություն ու հրշեջներին»,- կայքին պատմել է գյուղապետը՝ նշելով, որ Ռուդոլֆն ու Օֆելյան մոտ 10 տարի է, ինչ միասին են ապրում, բայց պարզ չէ՝ ինչ կարգավիճակով: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։