Վիրահատությունից դեռ չապաքինված տարե՞լ են բանակ

Վիրահատությունից դեռ չապաքինված տարե՞լ են բանակ

Էջմիածնի հիվանդանոցում այսօր առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը, ով Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ էր: Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը նշել է, որ մահացած երիտասարդը շնորհքով և համեստ ընտանիքի երեխա է եղել: Լրագրողի այն հարցին, թե արդյոք մամուլում շրջնառվող այն տեղեկությունը, որ Էդիկ Շահնազարյանին բանակ են զորակոչել վիրահատությունից ընդամենը օրեր անց, դեռ ամբողջովին չապաքինված, գյուղապետը պատասխանել է.«Ես չգիտեմ նրա հիվանդության մասին որևէ տեղեկություն, իմ իմացածով նա քթի միջնապատի վիրահատություն է տարել, եթե չեմ սխալվում,  նոյեմբեր ամսին,  Էդիկի մահվան լուրը մի քանի ժամ առաջ եմ իմացել և դեռ չեմ հանդիպել նրա ընտանիքի անդամներին, չնայած հայրը դեռ Երևանում է, և ամբողջ գյուղով սպասում ենք նրանց վերադարձին»,- եզրափակել է իր զրույցը Կոթիի գյուղապետը: 



Աղբյուրը ՝Araratnews.am։