Մանկական բրենդային հագուստներում՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել

Մանկական բրենդային հագուստներում՝  վտանգավոր նյութեր են հայտնաբերվել

«Greenpeace» միջազգային բնապահպանական կազմակերպությունը ստուգել է մանկական հագուստ արտադրող 12 ընկերության 82 ապրանքատեսակ:



Այնպիսի անվանի բրենդներ, ինչպիսիք են «Gap», «American Apparel», «H&M», «Burberry» և «Disney»-ը հայտնվել են միջազգային կազմակերպության ստուգման «զոհերի» թվում այն բանի հետո, երբ «Burberry»-ի հավաքածուից մի վերնաշապիկում հայտնաբերվել է քիմիկատի մեծ պարունակություն, որն առկա է մաքրող միջոցների բաղադրությունում: Հայտնաբերված նյութը կործանարար ազդեցություն է ունենում հորմոնների վրաէ ուղղակիորեն դրանք ոչնչացնելով:



«Greenpeace»-ը փորձել է պարզել, թե որ ընկերությունների արտադրանքներն են առավել անվտանգ և որ ապրանքանիշների հագուստներում կարելի է հայտնաբերել առողջության համար վտանգավոր քիմիկատներ:Կազմակերպության թեստի արդյունքներով պարզ է դարձել, որ քննությունը չեն հանձնել գրեթե բոլոր ապրանքատեսակները:



Իր հերթին «Burberry»-ն անմիջապես շտապել է պաշտպանել է իր սեփական արտադրանքը՝ հայտարարելով, որ ընկերության ամբողջ արտադրանքն անվտանգ է և լիովին համապատասխանում է միջազգային և էկոլոգիական չափանիշներին: