Այսօր Հայոց բանակի օրն է

Այսօր Հայոց բանակի օրն է

Հունվարի 28- արդեն մի քանի տարի նշվում է որպես Բանակի օր: Բանակ, որ չնայած երիտասարդ տարիքին, որպես Հայոց իրողություն, իր էության մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած, սկսած մեր նախահայր Հայկից,շարունակած Տիգրան Մեծով, Մամիկոնյան տոհմի սպարապետներով, Բագրատունիներով, մինչեւ Սարդարապատ, Բրանդենբուրգյան դարպասների մոտ քոչարի պարած թամանցիներ, մինչեւ Շուշի ու Քարվաճառ ազատագրած մերօրյա հերոսները… Այսօր մե՛ր բանակի տոնն է:






22 տարի առաջ՝ 1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Մենք`հայերս, լավ գիտենք խաղաղության գինը, և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով: