Ձնակույտի մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ

Ձնակույտի մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 28-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ալագյազ-Արթիկ (Հ-21) միջհամայնքային ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակայքում:



Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «Գազել» մակնիշի 28 UO 918 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ք.) բեռնատար ավտոմեքենան:



***
Հունվարի 27-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը):



Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա և տեղափոխել անվտանգ տարածք: