Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա (տեսանյութ)

Բազմաթիվ գյումրեցի անօթևաններ այլևս բնակարան չեն ստանա (տեսանյութ)

1988-ի երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, սակայն մինչև օրս պետության կողմից փոխհատուցում չեն ստացել:






«Շիրակ կենտրոնի» դիտարկումները ցույց են տալիս, որ նման կարգի անօթևանների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Ներկայումս նրանց մեծ մասն անօգնական վիճակում են , տնակները վաղուց շարքից դուս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի:



 



76-ամյա Ռոզա Դուռնոսվիտովայի հայրը հայ է, իսկ մայրը ուկրանուհի, 35 տարի աշխատել է Գյումրու թեթև արդյունաբերության ձեռնարկություններից մեկում: Երկրաշարժից հետո մինչև օրս միայնակ բնակվում է քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում՝ կոմունալ հարմարություններից և անգամ էլեկտականությունից զուրկ մի տնակում: Այս տարեց միայնակ կնոջ ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով երկսենյականոց բնակարան է կորցրել , սակայն պահանջվող բոլոր փաստաթղթերը չի կարողացել սահմանված ժամկետում ներկայացնել և հաշվառվել անօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նա այլևս բնակարան չի ստանա:



 



Միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:



 





 



Շիրակ Կենտրոն ՀԿ