Անի Գևորգյանին ապտակած ոստիկանը (լուսանկար)

Անի Գևորգյանին ապտակած ոստիկանը (լուսանկար)

Ֆոյսբուքում մեծ արագությամբ տարածվում է լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ոստկանության Կենտրոնի բաժնում բռնություն գործադրած ոստիկանի լուսանկարը՝ հետևյալ գրությամբ. «Սա լրագրող Անի Գևորգյանին ապտակած չեկիստի նկարն է»:



Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ժամանակ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության երիտասարդների նկատմամբ երիտՀՀԿականների հարձակումից ու Կոնգրեսի ակտիվիստներին իրավապահների կողմից բերման ենթարկելուց հետո ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնություն էր գործադրվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ: Ոստիկաններից մեկն ապտակել էր լրագրողին: