Հաշմանդամները չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից

Հաշմանդամները չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից

ՀՀ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ անվճար երթևեկելու իրավունք ունեցող հաշմանդամ երիտասարդը տրոլեյբուսով երթևեկելիս պարբերաբար հանդիպել է խոչընդոտների: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ տրոլեյբուսի վարորդներից մեկը, տեսնելով երիտասարդին, չէր կանգառում մեքենան, իսկ երբ երբեմն նրան հաջողվում էր բարձրանալ տրոլեյբուս, վարորդն ակնհայտորեն արտահայտում էր իր դժգոհությունը: Խնդրի լուծման նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ:



Արդյունքում՝ «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ն արագ կերպով լուծել է առաջացած խնդիրը և հաշմանդամություն ունեցող երիտասրադն այսուհետ առանց խոչընդոտների կարողանում է երթևեկել իրեն անհրաժեշտ տրոլեյբուսով: