Կայծակ ռեժիմով է աշխատել ԲՀԿ նոր վարչության նիստը

Կայծակ ռեժիմով  է աշխատել ԲՀԿ նոր վարչության նիստը

ԲՀԿ-կայծակ համագումարի նման կայծակ ռեժիմով  է աշխատել ԲՀԿ նոր վարչության նիստը, որը տեւել է մոտ կես ժամ: Մասնակցողները սպասել են «ա լա ՀՀԿ» ստեղծվելիք գործադիր մարմնի կազմի հրապարակմանը, սակայն Ծառուկյանն ասել է, որ նման մարմին չեն ստեղծելու` շուտ է, կանդրադառնան մի քանի ամսից: Ըստ ԲՀԿ մեր զրուցակցի, համագումարը շատ ավելի հարցեր, քան պատասխաններ է ծնել. առաջվա պես չգիտեն իրենց անելիքը, իրենց տեղը: Տպավորություն է եղել, որ Ծառուկյանը չի ցանկանում լարել վիճակը, ասել է` տաք սենյակներում մի նստեք, գնացեք- հանդիպեք ժողովրդին, տեսեք, թե ինչ խնդիրներ ունեն՝ լուծենք, հեռուստաընկերությունն օգտագործեք, առաջիկայում կվերաբացենք  Երեւանում գործող մեր գրասենյակները: