Հասմիկ Պողոսյանը՝ նորից մշակույթի նախարար

Հասմիկ Պողոսյանը՝ նորից մշակույթի նախարար

ՀՀ Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հասմիկ Պողոսյանին ՀՀ մշակույթի նախարար վերանշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես նշված է.




«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.



 



Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»: