Ռուսաստանի դեմ Կանադայի նոր պատժամիջոցները

Ռուսաստանի դեմ Կանադայի նոր պատժամիջոցները

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին։ Մասնավորապես, պատժամիջոցները վերաբերում են 9 պաշտոնական անձանց և երկու բանկերի, այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։



 



Պատժացանկի մեջ են մտել Ղրիմի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բելավինցևը, ՌԴ նախագահի աշխատակազմից՝ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ կառավարության ղեկավարի փոխներկայացուցիչ Դմիտրի Կոզակը և այլք։



 



Տնտեսական պատժամիջոցները, որոնց բնույթ դեռ չի հստակեցվում, վերաբերում են նաև «Էքսպոբանկին» և «ՌոսԷներգոԲանկին»։



 



«Ռուսաստանը դեռևս անհարգալից է վերաբերում Ուկրաինայի սուվերենությանը, Կանադան իր դաշնակիցների հետ կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ինչը կհանգեցնի վերջինիս տնտեսական և քաղաքական մեկուսացմանը»,- ընդգծել է Հարպերը։