Բրիտանիայի ԱԳՆ-ն անհանգստացած է ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալման կապակցությամբ

Բրիտանիայի ԱԳՆ-ն անհանգստացած է ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալման կապակցությամբ

Բրիտանիայի ԱԳՆ-ն անհանգստացած է ադրբեջանցի լրագրող և քաղաքացիական հասարակության ակտիվիստ Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալման կապակցությամբ։



 



Արտաքին գործերի նախարարության խոսնակը մասնավորապես ասել է.



 



«Մենք մեր անհանգստությունն ենք հայտնում Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալման կապակցությամբ:



 



Մեծ Բրիտանիայի կառավարությունը տարիներ շարունակ աջակցել է քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ նախագծերին՝ Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիների մերձեցման և երկու երկրների հասարակություններին հավասարակշռված տեղեկատվություն հաղորդելու նպատակով:



 



Ինչպես խորհրդարանում փետրվարի 11-ին հայտարարել է նախարար Մարկ Սիմմոնդսը, երկու երկրներում այս պահին կա հայերի և ադրբեջանցիների մի սերունդ, որ իրար հետ որևէ կապ չունեն:



 



Մենք հույս ունենք, որ այս կարևոր նախագծերն ու մարդկանց միջև կապերը կշարունակվեն, քանի որ դրանք այն հիմնական ուղիներից են, որոնց շնորհիվ երկու երկրների հասարակությունները կկարողանան իրենց բնակչությանը խաղաղության նախապատրաստել»։