Եվրամիությունը հրապարակել է պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիների ցանկը

Եվրամիությունը հրապարակել է պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիների ցանկը

Եվրամիությունը երեքշաբթի օրը հրապարակել է այն 15 ռուսաստանցիների անունները, որոնք պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում են՝ Ուկրաինայի ճգնաժամի մեջ ունեցած դերակատարության պատճառով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։



 
Եվրամիության կողմից հրապարակված պատժացուցակում ներառված անձանցից են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վարելի Գերասիմովը:
 
Ռուսաստանն իր կողմից Եվրամիությանը մեղադրել է Ուկրաինայի ներքին քաղաքականության ընկալման «բացարձակ բացակայության» և «տեղացի նեոնացիստներին Ուկրաինայի հարավ-արևելքում իրենց անօրինությունները շարունակելուն անմիջական հրավեր ուղղելու» մեջ: