Նավի Փիլայի պատասխանն Էդվարդ Նալբանդյանի նամակին

Նավի Փիլայի պատասխանն Էդվարդ Նալբանդյանի նամակին

ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ իրեն հասցեագրված նամակին, որում նախարարը խորը մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:



 



Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետևում է իրավիճակին և արդեն իսկ զրուցել է հարձակումների հետևանքով տեղահանված մի շարք ընտանիքների հետ:



 



Նա հավաստիացրել է, որ Քեսաբում և շրջակա գյուղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի առաջիկա զեկույցում` համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձևի: