Տուրչինովը պահանջել է Ուկրաինայի արևելքում մաքրել ոստիկանության և անվտանգության ծառայության շարքերը

Տուրչինովը պահանջել է Ուկրաինայի արևելքում մաքրել ոստիկանության և անվտանգության ծառայության շարքերը

УНИАН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ՆԳ նախարար Արսեն Ավակովից պահանջել է աշխատանքից ազատել Դոնեցկի և Լուգանսսկի շրջանների ոստիկանական վարչությունների ղեկավարներին: Նա նաև մտադիր է Ուկրաինայի արևելքում ամբողջությամբ նորացնել ոստիկանության և անվտանգության ծառայության անձնակազմերը:



 



«Պետք է հեռացվեն տեղական ուժային կառույցների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ի վիճակի չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունը: Այն, այսպես կոչված «իրավապահները», ովքեր դավաճանեցին Ուկրաինային և սկսեցին համագործակցել ահաբեկիչների հետ, պետք է պատասխան տան օրենքի առաջ»,- ասված է Տուրչինովի հայտարարության մեջ: