ԵՄ մտնելու համար Ուկրաինային ավելի քան 10 տարի է պետք

ԵՄ մտնելու համար Ուկրաինային ավելի քան 10 տարի է պետք

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կարծում է, որ Ուկրաինային ավելի քան 10 տարի է պետք Եվրամիություն մտնելուն նախապատրաստվելու համար:



 



Այդ մասին Լեհաստանի նախագահն ասել է լեհական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ` պատասխանելով Եվրամիության ներսում Ուկրաինայի անդամության հեռանկարների մասին հարցին:



 



«Մենք Եվրամիություն ենք մտել մեծ դժվարությամբ, այնտեղ մեզ չէին ցանկանում տեսնել: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, դրա վրա պետք էր աշխատել 15 տարի: Ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ մյուս երկրները հենց այնպես, կախարդական փայտիկի շնորհիվ դա անեին մեկ կամ երկու տարվա ընթացքում»,- ասել է Կոմորովսկին: