Պուտինն արգելել է հայհոյել ֆիլմերում, գրքերում և այլուր

Պուտինն արգելել է հայհոյել ֆիլմերում, գրքերում և այլուր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է ոչ ցենզուրային բառապաշարի և «կոպիտ» արտահայտությունների օգտագործումը կինոյում, հեռուստատեսությունում, ռադիոյում, գրականության մեջ, ԶԼՄ-ներում, ինչպես նաև մշակութային-լուսավորչական, թատերական  միջոցառումների և համերգների ժամանակ։



 



Օրենքը խախտելու դեպքում նախատեսված են տույժեր․ քաղաքացիների համար՝ 2000-2․500 ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 4000-ից 5000, իսկ գործարարների համար՝ 40․000-ից 50․000։



Հայհոյելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2014թ․-ի հուլիսի 1-ից։