Հունաստանը բացվում է Թուրքիայի առջև

Հունաստանը բացվում է Թուրքիայի առջև

Հունաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Կոստանդինոս Կուտրասը տեղեկացրել է, որ իրենք աջակցում են Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը և սկսում են վիզային ռեժիմը հանելու գործընթաց: 



 



Խոսնակը նաև նշել է, որ անցագրային ռեժիմի արգելքի հաղթահարումը տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տնտեսական և զբոսաշրջային զարգացմանն ու երկկողմ հարաբերություններին։



 



Ըստ նրա՝ Թուրքիան Հունաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և Աթենքը հարևան երկրի հետ լավ հարաբերությունների հաստատման շրջանակներում աջակցում է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ծրագրերին, փոխանցել է թուրքական Sabah օրաթերթը: