Բաքուն փորձում է շանտաժի ենթարկել համանախագահներին

Բաքուն փորձում է շանտաժի ենթարկել համանախագահներին

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը News.am-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի փոխարտգործնախարարի քննադատությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին և Ադրբեջանի կողմից նրա հեռացման պահանջման հնարավորությունը:



 



«Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում ՄԽ համանախագահներին` ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը։ Վերջին քննադատությունը ամերիկացի համախագահի դեմ Բաքվի հերթական փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը խոչընդոտելու իր պատասխանատվությունը նրանց վրա բարդել»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը։



 



Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է բարձրացնել Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու հարցը: